Թրամփը հայտարարել է, որ նախագահի ընտրություններում Հարիսի հաղթանակը հղի է Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքով

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի գնահատմամբ՝ նախագահական ընտրություններում դեմոկրատական ​​կուսակցության առաջադրած Կամալա Հարիսի հաղթանակի դեպքում աշխարհը կբախվի երրորդ աշխարհամարտի ծագման վտանգին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է The Times of Israel-ը:

«Տեսնենք, թե ինչպես կստացվի: Բայց, եթե ստացվի ու մենք հաղթենք՝ դա շատ պարզ կլինի: Ամեն ինչ կստացվի և շատ արագ»,- հայտարարել է Թրամփը Ֆլորիդայի իր կալվածքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ:

ԱՄՆ-ի նախկին նախագահի դիտարկմամբ՝ կանխարգելիչ քայլեր չձեռնարկելու դեպքում Մերձավոր Արևելքում խոշոր պատերազմներ կսկսվեն:

«Այժմ առավել քան երբևէ մոտ ենք Երրորդ համաշխարհային պատերազմին: Երբեք այդքան մոտ չենք եղել, քանի որ երկիրը կառավարում են ոչ կոմպետենտ մարդիկ»,- նշել է Թրամփը:Նրա կարծիքով՝ Հարիսը Նեթանյահուի հետ հանդիպումից հետո անհարգալից հայտարարություններն է կատարել Իսրայելի հասցեին՝ նշելով, որ չի լռելու Գազայում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ և Իսրայելի վարչապետին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները:

Իսրայելում կարծում են, որ Հարրիսի հայտարարությունները կարող են բացասաբար անդրադառնալ պատանդներին ազատելու և զինադադար հաստատելու շուրջ «Համաս»-ի հետ բանակցությունների ընթացքին:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան