Թրամփը հայտարարել է ԱՄՆ բյուջետային ճգնաժամի պատճառով կրճատումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է դաշնային պաշտոնյաների պաշտոնանկությունների մեկնարկի մասին ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցման ֆոնին:

«Վերջնական պաշտոնանկությունների գործընթացն արդեն սկսվել է, և այդ ամենը դեմոկրատների պատճառով է: Դեմոկրատներն են պատասխանատվություն կրում բազմաթիվ աշխատատեղերի կորստի համար»,- Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, լրագրողներին ասել է նախագահ Թրամփը:

Բյուջեի արգելափակման, այսպես կոչված, շաթդաունի պատճառով շուրջ 750 հազար դաշնային ծառայողի հարկադիր արձակուրդ են ուղարկել ՝ առանց աշխատավարձի պահպանման։ Բացառություն է արվել կենսապահովման ծառայությունների համար՝ ավիակարգավարական ծառայությունը, ոստիկանությունը, սահմանային պահպանությունը և շտապ բժշկական օգնությունը։ Թրամփը սկզբից սպառնացել էր զանգվածային պաշտոնանկություններով ՝ շաթդաունի ձգձգման դեպքում։

Շաթդաունը պաշտոնապես սկսվել է հոկտեմբերի 1-ին, երբ ԱՄՆ Կոնգրեսը կրկին չի կարողացել համաձայնեցնել ժամանակավոր բյուջեն։ Այդ ժամանակից ի վեր հանրապետականների և դեմոկրատների առաջնորդների միջև բանակցություններ չեն եղել։ Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր չեն զիջել աղքատ քաղաքացիների համար բժշկական ապահովագրության ծրագրի հարցում, որը հայտնի է որպես Obamacare:

Related posts

Հարթաշենում 96 մասնակցից 84-ն իր ձայնը տվել են ՔՊ-ին. Վահագն Ալեքսանյան

ՔՊ՝ 47, «Ուժեղ Հայաստան»՝ 16. Երևանի 5/2 տեղամասում ընտրության արդյունքները

ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները