Թրամփը ծրագրել է այցելել Կալիֆոռնիայի հրդեհից տուժած շրջանները. Մայք Ջոնսոն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այցելել Կալիֆոռնիայի հրդեհից տուժած շրջանները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, փոխանցում է Politico-ն։

Հունվարի 9-ին Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին կոչ էր արել հրաժարական տալ նահանգում բռնկված հրդեհների ֆոնին: Քաղաքական գործչի խոսքով՝ նահանգապետի մեղքով այրվում են ԱՄՆ-ի լավագույն գեղատեսիլ տարածքները։ Ի պատասխան՝ Նյուսոմը Սպիտակ տան ապագա ղեկավարին հրավիրել է հանդիպել հրդեհներից տուժած բնակիչների հետ, ինչպես նաև միանալ իրեն՝ «երախտագիտություն հայտնելու հերոսներին՝ հրշեջներին ու փրկարարներին, որոնք աշխատում են՝ իրենց կյանքը վտանգելով»։

Ըստ վերջին տեղեկությունների՝ Կալիֆոռնիայի հարավում երկու նոր անտառային հրդեհ է բռնկվել, որոնք նոր տարհանման պատճառ են դարձել:

Բացի այդ, ազգային օդերևութաբանական ծառայության կլիմայի կանխատեսման ամերիկյան կենտրոնը հունվարի 14-ին նախազգուշացրել է, որ հաջորդ շաբաթ Կալիֆոռնիայում կարող են ավելի ուժեղ հրդեհներ սկսվել:

Related posts

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ առաջնահերթություններից են. Վահագն Խաչատուրյան

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ անվտանգ արևայրուք ստանալու կանոնների մասին

Չճշտված լուրը փաստից արագ տարածվեց․ ՆԳՆ-ն պարզաբանում է նախօրեի սկանդալը