Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ուղիղ առևտրում նոր քայլ է կատարվում. Սերդար Քըլըչ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X-ի իր միկրոբլոգում տարածել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր առավոտյան կատարած գրառումը, որում վարչապետը հայտնել էր, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։

«Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ուղիղ առևտրում նոր քայլ է կատարվում։

Այս նոր քայլը կզարգացնի նաև Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցությունը և կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման գործում։

Մաղթում եմ, որ այս նախաձեռնությունը բարեհաջող և օգտակար լինի այս բոլոր երկրների համար»,- գրել է նա:

Related posts

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ քննարկելու միջուկային զենքի հարցը. Ռուբիո

Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները