Թուրքիան վերահաստատում է Ղրիմի բռնակցում չճանաչելու վերաբերյալ դիրքորոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ շարունակում է չճանաչել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը՝ այն համարելով միջազգային իրավունքի խախտում։

Գերատեսչության հայտարարությունում ընդգծվում է, որ 12 տարի առաջ Ղրիմի ինքնավար հանրապետության «հանրաքվեի» արդյունքում տեղի ունեցած բռնակցումը անօրինական է, և Թուրքիան կրկին հաստատում է, որ չի ընդունում այդ փաստացի իրավիճակը։

Միաժամանակ նշվում է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև հետևել Ղրիմում զարգացումներին, հատկապես՝ Ղրիմի թաթարների իրավիճակին։

Իր հերթին Ղրիմի թաթարների ազգային մեջլիսը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը աջակցելու և թաթարական համայնքի խնդիրներին ուշադրություն դարձնելու համար։

Related posts

Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. ՔԿ

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ԱՄՆ-ը պատրաստ է Մերձավոր Արևելքում իրավիճակի ցանկացած զարգացման. Թրամփ