Թուրքիան չեղարկել է Սիրիայից ներմուծման արգելքը

Սիրիայի պետական լրատվական «Sana» գործակալությունը հայտնել է, որ Թուրքիան չեղարկել է Սիրիայից ներմուծման արգելքը, որը սահմանվել էր Սիրիայի նախկին իշխանությունների ժամանակ երկու երկրների միջև հարաբերություններում առկա խնդիրների պատճառով։

Սիրիայի նավահանգիստների վարչության ղեկավար Մազեն Ալուշը նշել է, որ Թուրքիայի առևտրի նախարարության հետ բանակցություններից հետո Թուրքիան հանել է այդ արգելքը։

Սիրիայի նոր կառավարությունը Թուրքիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել որոշ ապրանքների մաքսատուրքերի վերանայման մասով և պայմանավորվել են բանակցություններ վարել ազատ առևտրի համաձայնագրի վերսկսման համար, որը դադարեցվել էր 2011-ին։

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը