Թուրքիան ողջունել է Հայաստան-Ադրբեջան ստորագրված հռչակագիրը

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին և Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված հռչակագրին։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ արձանագրված առաջընթացը և Վաշինգտոնում այսօր (օգոստոսի 8-ին) դրա վերաբերյալ կատարված հանձնառությունը։
Միջազգային հակամարտությունների և ճգնաժամերի սրման այս փուլում այս քայլը կարևորագույն նշանակություն ունի տարածաշրջանային խաղաղության և կայունության խթանման համար։ Մենք գնահատում ենք այս գործընթացում ԱՄՆ վարչակազմի ներդրումը։
Հարավային Կովկասի համար ստեղծվել է պատմական հնարավորություն՝ հասնելու խաղաղության և բարեկեցության։ Թուրքիան կշարունակի աջակցել այս հնարավորությունը կյանքի կոչելու ուղղությամբ տարվող աշխատանքներին և կանգնել մեր եղբայրական Ադրբեջանի նվիրական ջանքերի կողքին», – նշված է հայտարարության մեջ։

Related posts

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին

Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի