Թուրքիան, Հայաստանը, Ղազախստանը, Վրաստանը և ԱՄԷ-ն օգնում են ՌԴ-ին շրջանցել բոլոր արգելքները․ ԱՄՆ պետդեպ

Չնայած պատժամիջոցներին, ռուսական հիմնական միկրոչիպերի և էլեկտրոնիկայի ներմուծումը վերադարձել է նախապատերազմական մակարդակի, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ՛Բրայենը, գրում է Politico-ն։

Խնդիրն, ըստ Օ’Բրայենի, այն է, որ եվրոպական ընկերությունները նյութեր են վաճառում այլ երկրների, որոնք իրենց հերթին դրանք վերավաճառում են Ռուսաստանին:

Նա նշել է, որ այդ բաղադրիչները շատ կարեւոր են ժամանակակից զենքի արտադրության համար։ Նրա խոսքով, ԱՄՆ-ը հայտնաբերել է հինգ երկիր, որոնք օգնում են շրջանցել պատժամիջոցները՝ Թուրքիան, Ղազախստանը, Վրաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հայաստանը։

Related posts

Եթե Զելենսկին ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, ապա պետք է գա Մոսկվա. Լավրով

Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար

Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀայՓաս» ընկերության երևանյան նոր գրասենյակի բացմանը