Թուրքիան Իսրայելում դեսպան է նշանակել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Շաքիր Օզքան Թորունլարին Իսրայելում Թուրքիայի դեսպան նշանակելու մասին:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան որոշում է կայացրել դեսպան նշանակել Իսրայելում և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։

Թորունլարը նախկինում զբաղեցրել է Պաղեստինում Թուրքիայի դեսպանի պաշտոնը։

Related posts

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ

Ծեծի հետևանքով եղբայրներ են տեղափոխվել հիվանդանոց․ կասկածյալների մեջ են Գեղադիրի վարչական ղեկավարի ազգականները

Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը