Թուրքիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևելքում գտնվող Էլյազիգ շրջանում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր Բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակը (AFAD)։

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 03։25-ին, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էլյազիգի կենտրոնում։

Այս պահին երկրաշարժի որևէ բացասական հետևանք չի գրանցվել:

Related posts

Այսօրվա համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին. Ալեն Սիմոնյանի ելույթը

1500 վարույթ, 80%-ը՝ ֆիզիկական անձանց դեմ

Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջը