Թուրքիայում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի  տվյալներով՝ Թուրքիայում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Էլազիգ քաղաքից 25 կիլոմետր հարավ։ Օջախը գտնվում է 17,5 կմ խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Related posts

Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվել

Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախագծերի ընդունման համար ստորագրահավաք է նախաձեռնել․ ժամանակացույց

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին