Թուրքիայում օդանավակայանների թիվը կհասնի 60-ի

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարաը Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ երկրում գործող օդանավակայանների թիվը մոտ ժամանակում կհասնի 60-ի։ Պետական օդանավակայանների վարչության ղեկավարների հանդիպման ժամանակ Ուրալօղլուն նշել է, որ ներկայումս Թուրքիայում գործում է 58 օդանավակայան, իսկ Յոզղաթի և Բայբուրթ-Գյումյուշհանեի նոր օդանավակայանների շահագործումից հետո այդ թիվը կհասնի 60-ի։

Նախարարն ընդգծել է, որ 2002-ից ի վեր Թուրքիան մեծ ներդրումներ է կատարել ավիացիոն ենթակառուցվածքներում՝ վերակառուցելով նախկին օդանավակայանները և կառուցելով նորերը։ Ուրալօղլուի խոսքով՝ Թուրքիան այժմ թռիչքներ է իրականացնում 133 երկրի 356 ուղղությամբ։ Նա նաև հայտնել է, որ 2025-ին Թուրքիայի օդանավակայանները սպասարկել են ռեկորդային՝ 247 միլիոն ուղևոր։

Ուրալօղլուն հավելել է, որ երկրի ավիացիոն ոլորտում շարունակվում են թվայնացման, տեղական ռադարային համակարգերի ներդրման և օդային երթևեկության կառավարման արդիականացման ծրագրերը։

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին