Թուրքիայում հայկական եկեղեցու վերանորոգման համար տրամադրվել է 1.4 մլն դոլար

Վերանորոգվում է Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին։ Այն ունի 500 տարվա պատմություն։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024-ից։

Թուրքական աղբյուրը նշում է, որ սա կլինի վերանորոգվող 2-րդ հայկական եկեղեցին Դիարբեքիրում։ Առաջինը Սուրբ Կիրակոսն էր։ Սուրբ Սարգիս եկեղեցուվերանորոգման նախագիծը հաստատվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից։ Նախագիծը ներառում է վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև արհեստանոցների, կոնֆերանս դահլիճների և ցուցասրահի կառուցում:

Եկեղեցու վերանորոգման համար տրամադրվել է 60 մլն լիրա, որը համարժեք է մոտ 1.4 մլն դոլարի։ Ֆինանսավորումը կատարվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության, Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի և Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից։

Դիարբեքիրի նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն նշել է, որ հայկական այդ եկեղեցու վերանորոգումը զգալի ներդրում կունենա քաղաքի մշակութային բազմազանության գործում։

Related posts

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը