Թուրքիայում զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել

Թուրքիայի կենտրոնական Քըրըքքալե նահանգի շրջաններից մեկում զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում պայթյուն է որոտացել:

Դրա հետևանքով, ըստ լրատվամիջոցների նախնական տվյալի, երկու մարդ է զոհվել։ ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ:

Դեպքի վայր են ժամանել հրշեջ և փրկարարական ծառայությունները:

Related posts

Պայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում

Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ

Մեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները