Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 3000-ի

Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2921-ի, հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության (AFAD) ղեկավար Յունուս Սեզարը։ Եվս 15 834 մարդ վիրավորվել է, ասել է նա։

Ինչպես գրում է Անադոլու գործակալությունը, ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել էր, որ փլատակների տակից ողջ-ողջ դուրս է բերվել 7840 մարդ։ Օքթայը հավելել է, որ 338 հազար մարդ տեղավորվել է հանրակացարաններում, համալսարաններում և ապաստարաններում։

Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել։

Ըստ AFAD-ի՝ Թուրքիայի հարավ-արևելքում նախօրեին ավելի քան յոթ մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել (տեղական ժամանակով ժամը 04:17-ին՝ 7.7 բալ և 13:24-ին՝ 7.6 բալ)։

Թուրքիայի իշխանությունները կոչ են արել բնակչությանը չվերադառնալ իրենց տները՝ հետցնցումների վախի պատճառով։

Related posts

Մեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումները

Փրկարարները վիրավոր անգղի են փրկել

Անի համայնքի օրը՝ ձեռքբերումներով ու խելահեղ տրամադրությամբ