Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը դրական ու արդյունավետ է եղել. Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումն անվանել է դրական և արդյունավետ: Սպիտակ տան ղեկավարը վստահություն է հայտնել թուրք-ամերիկյան հարաբերություններում «իրական առաջընթաց» գրանցելու վերաբերյալ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումը դրական ու արդյունավետ էր»,- նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ջո Բայդենի խոսքով՝ երկու կողմերի պատվիրակությունները կշարունակեն քննարկումները՝ հույս հայտնելով, որ իրական առաջընթացի կհասնեն թուրք-ամերիկյան հարաբերություններում:

Բայդենը հայտարարել է, որ Էրդողանի հետ քննարկել է, թե ինչպես են երկու երկրները «հետագայում գործելու մի շարք հարցերի շուրջ»:

«Մեր երկու երկրներն ունեն քննարկումների լայն օրակարգ»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

Related posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ

Քաղաքացին Կիևյան կամրջից նետվել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել նրա դին

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների հետ