Թուրքիայի ԱԳ նախարարը սպառնում է նոր քայլեր ձեռնարկել Նեմեսիսի հուշակոթողը չհեռացնելու դեպքում

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մայիսի 23-ին Անթալիայի Մուրադփաշա շրջանում գտնվող հյուրանոցում հանդիպել է Ադրբեջանի պատվիրակության հետ Թուրքիա ժամանած լրագրողներին, փոխանցում է Ermenihaber-ը։

Խոսելով պահ առաջ Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին՝ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան Հարավային Կովկասում խաղաղություն է ցանկանում և այդ գործընթացին աջակցելու համար Հայաստանի հետ որոշ քայլեր է իրականացրել։

Իսկ Թուրքիա-Հայաստան հարաբերություններին անդրադառնալով՝ Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է Հայոց ցեղասպանության կազմակերպման մեջ մեղավոր թուրք և ադրբեջանցի քաղաքական գործիչներին պատժելու նպատակով կազմակերպված «Նեմեսիս» գործողությանը նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրմանը Երևանում։

«Հայաստանում՝ Երևանում, անցյալում մեր ադրբեջանցի եղբայրներին, օսմանյան շրջանի մեր զինվորներին և դիվանագետներին նահատակած ահաբեկիչների համար արձանի կանգնեցումն անընդունելի քայլ էր: Մենք էլ որոշ միջոցներ ձեռնարկեցինք, փակեցինք մեր օդային սահմանը երրորդ երկրներ գնացող ինքնաթիռների համար»,-ասել է Չավուշղլուն։

Բացի այդ թուրք նախարարը, Հայոց ցեղասպանությունը որակելով հորինվածք, ընդգծել է, որ հույս ունի, թե Հայաստանը կուղղի այսպես կոչված սխալը (կապամոնտաժի Նեմեսիսի արձանը-խմբ․), հակառակ դեպքում սպառնացել է ձեռնարկել նոր միջոցներ և քայլեր։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ