Թուրքիայից հրավեր եմ ստացել մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, և կմասնակցեմ․ Արարատ Միրզոյան

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա։

Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Սակայն, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Թուրքիայի ԱԳ նախարարության կողմից հրավեր եմ ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, և ըստ ամենայնի, կմասնակցեմ այդ ֆորումին»,–ասաց Միրզոյանը, հավելելով, որ դա կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և առարկայական արդյունքների հասնելու համար։

Related posts

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Թրամփը հուսով է՝ Պակիստան-Հնդկաստան հակամարտությունն արագ կավարտվի