Թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի ապակու վրա նկատվել է վնասվածք․ վարորդը դիմել է ոստիկանություն․ Գեղամ Ասատրյան

Թիվ 50 երթուղին սպասրկող ավտոբուսի ուղղությամբ արձակված ենթադրյալ կրակոցի վերաբերյալ քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

«Համացանցում տարածված տեղեկատվության վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալը` Ժամը 18:40-18:50-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի ապակու վրա նկատվել է վնասվածք։ Վարորդը, հասնելով վերջնակետին, ահազանգել է Ոստիկանություն` հանցագործության մասին հաղորդում տալու։

Տուժածներ չկան։

Վնասվածքի` հավանական արձակված կրակոցից, թե այլ պատճառներով ստացված լինելու վերաբերյալ մնացյալ մանրամասները խնդրում եմ ստանալ ՀՀ ՆԳՆ մեր գործընկերներից։ Այսքանը»,- գրել է Ասատրյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ կրակոցի հաստատված փաստ չկա։

Related posts

ՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը

Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ում

Ճամբարակի վթարից տուժած զինծառայողներից 3-ը բժշկական միջամտության կարիք չունեն, մյուսների վիճակը կայուն է. ՊՆ