Թեհրանում և Իրանի այլ բնակավայրերում տոնել են Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակը

Թեհրանում և Իրանի այլ բնակավայրերում զանգվածային հավաքներ են անցել: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ մարդիկ տոնել են Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակը և աջակցություն հայտնել Իսլամական Հանրապետության Զինված ուժերին:

Նախագահ Մասուդ Փեզեշքիանն ուղերձով դիմել է իրանցիներին:

«Թշնամին խիստ և պատմական պատիժ կրեց: Մեր ժողովրդի հերոսական դիմադրության շնորհիվ ականատեսը դարձանք սիոնիստական ռեժիմի սանձազերծած 12-օրյա պատերազմի ավարտի։ Պատմությունը չի մոռանա Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ֆոնին Իրանի թշնամիների դավաճանությունն ու համաձայնությունների խախտումը։ Ագրեսորը չկարողացավ հասնել իր նպատակներին, այն է՝ մեր միջուկային օբյեկտների ոչնչացմանը և քաոսի տարածմանը»,- նշել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանը նաև հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ, վստահեցրել՝ Թեհրանը պատրաստ է լուծել Վաշինգտոնի հետ առկա խնդիրները՝ միջազգային նորմերին համապատասխան:

Իրանի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ չեն հրաժարվի միջուկային ծրագրից, քանի որ լուրջ ջանքեր են գործադրել այդ ուղղությամբ, բազմաթիվ զոհեր տվել, դիմադրել պատժամիջոցներին։

«Իրանի ծրագիրը թափանցիկ է և գտնվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո», – հավելել է Աբբաս Արաղչին։

Related posts

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը իրավապահների ուղեկցությամբ դուրս է եկել կեցավայրից և հեռացել

Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտներն ու կարողությունները․ Թրամփ

Wizzair-ը մինչև հունիսի 30-ը չեղարկել է Աբու Դաբի-Երևան չվերթերը. ՀՀ դեսպանության հորդորը քաղաքացիներին