Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում հավաքված ցուցարարները մտադիր չեն հեռանալ

Թբիլիսիի պետական համալսարանի մոտ՝ Ճավճավաձեի պողոտայում, հավաքված ցուցարարները մտադիր չեն հեռանալ այդտեղից, նրանք խարույկ են վառել, բացի այդ, նրանք բերել են նաև անվադողեր: Ցուցարարները միմյանց սնունդ են հյուրասիրում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ակցիայի պատճառով փակվել է ավտոմոբիլային երթևեկությունը, հարակից տարածքներում ոստիկանությունը մոբիլիզացրել է ուժերը:

Հիշեցնենք՝ հատուկջոկատայինները ցուցարարների դեմ մի քանի անգամ ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ են կիրառել դեկտեմբերի 1-ի գիշերը:

Related posts

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

«Յոթ աստիճան». տարիների փորձը՝ մեկ գրքում