Թայվանում տեղի ունեցած երկրաշարժից հետո հետցնցումների թիվը գերազանցել է 160-ը

Թայվանում երկրաշարժից հետո հետցնցումների թիվը գերազանցել է 160-ը, հաղորդում է թայվանական Sanli հեռուստաալիքը՝ վկայակոչելով կղզու կենտրոնական օդերևութաբանական վարչության տվյալները։

Հաղորդվում է, որ հետցնցումների թիվը կազմել է 167, որից երկուսը` 6 և ավելի մագնիտուդով, 12-ը` 5-6 մագնիտուդով, 80-ը` 4-5, 72-ը` 3-4 մագնիտուդով:

Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 10-ի, վիրավորներինը՝ 934-ի,- հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով կղզու հրշեջ ծառայությանը։

Related posts

ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել

ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասին

Ճանապարհների նորոգում՝ դժգոհություններով. մարզպետը հորդորում է բարի լինել