Ընտրատեղասերը փակված են, ձայների հաշվարկը` սկսված

31/02 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը վստահեցնում է ընտրոթյունները հարթ են ընթացել անգամ պասիվ: Արդեն ժամը ուղիղ 20:00-ին 31/03 ընտրատարածքը փակվեց, ներսում գտնվող անձանց հնարավորություն տրվեց քվեարկելու:  Հավաքվեցին հանձնաժողովի անդամների անձնական դրոշմանիշները: Ինքնասոսնձվող դրոշմանիշերի թվերը համապատասխանում էր չքվեարկածների քանակին, հաջորդիվ փաթեթավորվելու ու դրոշմվելու են ընտրացուցակները, մատնահետք ճանաչող սարքերը եւս կտեղադրվեն արկղերի մեջ, իսկ չքվեարկած ընտրաթերթիկները կառանձնացվեցին: Ըստ ընտրացուցակների 1660 ընտրողից այս տեղամասում քվեարկությանը մասնակցել է 411-ը: Ինչպես նշել է հանձնաժողովի նախագահը, ամեն ինչ անցկացվել է օրենքի սահմաններում, դիտորդների ու վստահված անձանց թիվը չի գերազանցել 15-ը, էական խախտում չի գրանցվել: Բայց ամբողջ հանրապետության մասշտաբով ընտրության մասնակիցների թիվը գոհացնող չէ, մեղմ ասած ցածր է:

 

 

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում