Ընդլայնվեց վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվողների շրջանակը

Կառավարության որոշմամբ ընդլայվեց վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը:

«Ծրագիրն ընդգրկում էր շահառուների համեմատաբար փոքր խումբ՝ առաջնահերթությունը տալով զինծառայողներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներին։ Այս նախագծով առաջարկում ենք, որ այսուհետ ծրագիրը բաց լինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար՝ անկախ բնակության վայրից, սոցիալական, ամուսնական կարգավիճակից»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ նախաձեռնությունն ուղղված կլինի նաև անպտղության հաղթահարմանը։

«2021 թվականին լայնածավալ հետազոտություն է իրականացվել անպտղության ցուցանիշների վերաբերյալ։ Հուրախություն մեզ՝ ունենք առաջնային անպտղության ցուցանիշների բարելավում, ինչը կապված է թե՛ առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացման, թե՛ առողջական գրագիտության, իրազեկվածության բարձրացման հետ։

Բայց ինչպես եվրոպական շատ երկրներում, Հայաստանում ևս երկրորդային անպտղության ցուցանիշների որոշակի աճ կա։ Նաև թիրախային կերպով այս խնդիրը ևս հասցցեագրելու համար նախագծով առաջարկել ենք նաև սահմանամերձ բնակավայրերում ապրող զույգերի համար, ովքեր ունենք մեկ բալիկ, հնարավորություն տալ նաև դառնալ այս ծրագրի շահառու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների շնորհիվ ևս երեխա ունենալ»,- ասաց Ավանեսյանը։

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները