Ըմբիշ Նարեկ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ17 ԱԱ

Նարեկ Գրիգորյանը դարձել է ըմբշամարտի Մ17 ԱԱ բրոնզե մեդալակիր:

Հորդանանում ընթացող Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում Լյովա Շուխյանը (92 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Նա քառորդ եզրափակչում 10:0 հաշվով հաղթել է ալժիրցի մրցակցին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը 9:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։

Աճեմյանը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի ուզբեկ Քարամովի հետ։

55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։

48 կգ քաշային Մարտին Մանջիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:

Related posts

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին