Ըմբիշ Արսեն Հարությունյանը նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարի 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցեց Ուկրաինայից Անդրեյ Յատսենկոյի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 10:0 հաշվով, դուրս եկավ եզրափակիչ և նվաճեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Այս մրցաշարուն օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակիչ հասած մարզիկները:

Մինչ այս ըմբշամարտում Հայաստանն ուներ երկու ուղեգիր` Տոկիոյի Օլիմպիական խաղերին պետք է մասնակցեն ՕԽ չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Related posts

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը