Էրդողանն ու Աբբասը քննարկել են Պաղեստին-Իսրայել հակամարտության վերջին զարգացումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում ընդունել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին: Կողմերը մտքեր են փոխանակել Պաղեստին-Իսրայել հակամարտության վերջին զարգացումների, երկկողմ հարաբերությունների և այլ հարցերի շուրջ:

Թուրքիան բոլոր հարթակներում կշարունակի աջակցել Պաղեստինին առավելագույն վճռականությամբ՝ հայտարարել է Էրդողանը, կոչ արել հնարավորինս շուտ անհրաժեշտ պայմաններ ստեղծել Գազայի հատվածի վերակառուցման համար:

Աբբասն էլ ընդգծել է՝ Գազան պաղեստինյան պետության անբաժանելի մասն է: Նա նաև ներկայացրել է Արևելյան Երուսաղեմում և Արևմտյան ափում տիրող իրավիճակը՝ մեղադրելով Իսրայելին բնակավայրերի ընդլայնման, հողերի զավթման, ձերբակալությունների և սադրանքների համար:

Պաղեստինի նախագահը ողջունել է օրերս Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի կնքումը՝ դա որակելով որպես կարևոր ռազմավարական քայլ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման համար:

Related posts

Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը

Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորների մարմիններ են փոխանակել

Գևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթությունները