Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահը ներկա յուրաքանչյուր առաջնորդի նվիրել է «Գյումյուշայ» անվանական ատրճանակ, որը նախատեսված է 357 Magnum (9 մմ) տրամաչափի համար։ Նվերների տուփում զենքի հետ եղել են նաև փամփուշտներ:
Եվրոպացիների համար նվերը անակնկալ է եղել և որոշ չափով՝ խնդրահարույց։ Յուրաքանչյուր զենք ունի Թուրքիայից արտահանման պաշտոնական թույլտվություն, սակայն այն Եվրոպա ներմուծելը լուրջ խնդիր է։ Եվրոպական օրենքները շատ խիստ են մարտական զենքի պահպանման հարցում, ուստի շատ առաջնորդներ չեն կարողանա Էրդողանի նվեր-զենքը տանել իրենց հետ։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսել ժամանելուց հետո որոշել է Էրդողանի նվիրած ատրճանակը նվիրաբերել Բելգիայի մայրաքաղաքի ռազմական թանգարանին։ Զենքը կբերվի ոչ մարտական վիճակի, ինչը կխանգարի այն կրակել մարտական փամփուշտներով։
Ոչ մարտական վիճակի կբերվի նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի ատրճանակը:
Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Քիր Սթարմերի զենքը մինչև Մեծ Բրիտանիա ներմուծելը կապաակտիվացվի Թուրքիայում։
Սակայն Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերը բախվել է խնդրի, քանի որ ժամանակ չի ունեցել նվերը բացելու համար, և միայն օդանավակայանում է իմացել, որ Բելգիա է բերել մարտական զենք։ Ատրճանակը ստիպված թողել են ոստիկանությունում։