Էրդողանը շնորհավորել է Պաղեստինը որպես պետություն ճանաչելու որոշման կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ: Կողմերը քննարկել են Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր:

Էրդողանը հայտարարել է, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան այս տարի օգտակար դեր է խաղացել Պաղեստինի խնդրի «երկու պետության» սկզբունքով կարգավորումն առաջմղման գործում: Նա շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետին Պաղեստինը որպես պետություն ճանաչելու որոշման կապակցությամբ:

Էրդողանի խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել Պաղեստինի աջակցության դինամիկան և միջոցներ ձեռնարկել՝ Բենյամին Նեթանյահուի կառավարությանը կանգնեցնելու համար:

Related posts

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք