Էրդողանը Հունաստանին խորհուրդ է տվել դասեր քաղել Թուրքիայի հետ հարաբերությունների պատմությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանին կոչ է արել դասեր քաղել երկկողմ հարաբերությունների պատմությունից և հրաժարվել Անկարայի հանդեպ լարվածության քաղաքականությունից:

«Հույնե՛ր, եթե դուք կանգ չառնեք, դա ձեզ վրա թանկ կնստի: Հունաստանի համար մենք ունենք միայն մեկ առաջարկ. մի՛ մոռացեք Իզմիրը»,- ասել է Էրդողանը՝ հիշեցնելով, որ  թուրք-հունական պատերազմն ավարտվել է 1922 թ. Հունաստանի վերջին հենակետի՝ Իզմիր (Զմյուռնիա) քաղաքի գրավամամբ և այնտեղից հունական զորքերի վտարմամբ: Այդ ամենից հետո Իզմիրի հայ և հույն բնակչությունը ենթարկվել է հերթական կոտորածներին: «Մենք մի գիշեր անսպասելի կգանք»,- սպառնացել է Թուրքիայի ղեկավարը:

Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները կտրուկ սրվել են օգոստոսի 23-ից հետո, երբ, ըստ Անկարայի, Էգեյան ծովի օդային տարածքում ՆԱՏՕ-ի խնդիրների կատարման ժամանակ Հունաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները 158 անգամ հետապնդել են թուրքական F-16 կործանիչները և 256 անգամ խախտել են Թուրքիայի օդային տարածքը:

Related posts

Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի. ԱԺ-ն կողմ քվեարկեց գլխավոր դատախազի միջնորդագրին

Վարչապետն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին

Դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր. ՔԿԾ