Էրդողանը հույս է հայտնել, որ եկող տարում թուրք-ադրբեջանական գործակցությունն է՛լ ավելի կամրապնդվի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ 2023 թ. թուրք-ադրբեջանական գործակցությունն է՛լ ավելի կամրապնդվի, գլխավորապես՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ինչպես նաև էներգետիկ և տրանսպորտային համատեղ նախագծերի իրականացման հարցում:

Թուրքիայի նախագահը պնդել է, թե թուրք-ադրբեջանական միությունը և երկու ժողովուրդների վաղեմի եղբայրությունը նպաստում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը։

Related posts

Հայաստանում Ուրուգվայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստանն ակտիվորեն նպաստում է համաշխարհային բնապահպանական ջանքերին. ԱԳՆ գլխավոր քարտուղար

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում