Էրդողանը կարող է Թուրքիան հասցնել Հունաստանի հետ պատերազմի. 19FortyFive

Ամերիկյան 19FortyFive պարբերականը չի բացառում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պատերազմ կսկսի Հունաստանի դեմ, երբ հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։

ԱՄՆ-ը հույս ունի, որ Թուրքիայի ընտրողները հաջորդ տարի պարզապես կհեռացնեն Էրդողանին,- կարծիք է հայտնում պարբերականը: «Եթե Էրդողանը հասկանա, որ իրեն վիճակված է պարտվել ընտրություններում, նա ճգնաժամ կհրահրի և երկրում արտակարգ դրություն կհայտարարի: Նա խիստ շեղող մանևրի կարիք ունի, որը թույլ կտա խուսափել ժողովրդական զայրույթից՝ Թուրքիային պատուհասած տնտեսական ճգնաժամի պատճառով։ Իրավիճակից դուրս գալու միջոցն այսօր Հունաստանի հետ զինված դիմակայությունն է»,- ասվում է հրատարակության մեջ:

19FortyFive-ի հեղինակներից Մայքլ Ռուբինը հիշեցնում է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության մասին: Անկարան գրավել է Կիպրոսի մեկ երրորդը, օգտագործել է F-16 կործանիչներ ու հատուկջոկատայիններ հայերի դեմ (Արցախում-խմբ.), ամեն օր օդային հարվածներ է հասցնում Իրաքին, այդ տարածքում արդեն ստեղծել է 68 ֆորպոստ, այդ թվում՝ լիարժեք ռազմակայաններ, «էթնիկ զտումներ» է իրականացնում Սիրիայի հյուսիսում։

Ըստ պարբերականի՝ «այս ֆոնին արդարացիորեն մտահոգիչ են Թուրքիայի նախագահի կողմից Հունաստանի հասցեին հնչող՝ ավելի ու ավելի հաճախակիացած սպառնալիքները»:

Related posts

1500 վարույթ, 80%-ը՝ ֆիզիկական անձանց դեմ

Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջը

Դավիթ Առուշանյանի ելույթը հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի լիագումար նիստին