Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը կդառնա պարտադիր․ ՊԵԿ

էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության շրջանակն ընդլայնվում է, իսկ փաստաթղթավորման կարգավորումները պարզեցվում։ Այս մասին  ը տեղեկացնում է ՊԵԿ-ը։

Կառավարությունն առաջիկայում կսահմանի այն ոլորտները, որտեղ էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառությունը կդառնա պարտադիր։Միաժամանակ տնտեսվարողներն իրենց ցանկությամբ կկարողանան սովորական ՀԴՄ-ի փոխարեն կիրառել էլեկտրոնային ՀԴՄ։ Այս ճկուն և ժամանակակից համակարգի ներդրմամբ նույն գործառույթները տնտեսվարողները կկարողանան իրականացնել առավել պարզ և հարմար եղանակով, մասնավորապես գործարքների վերաբերյալ տվյալները հարկային մարմնի տեղեկատվական շտեմարան կփոխանցվեն ինքնաշխարհ, առանց ուշացումների։ Նոր փոփոխությամբ կմիասնականացվեն սովորական և էլեկտրոնային ՀԴՄ-ին վերաբերող այն կարգավորումները, որոնք կիրառելի կլինեն երկու գործիքների դեպքում էլ։ Զուգահեռաբար կհստակեցվեն նաև հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման ժամկետները։

Հարկ վճարողը դուրս կգրի հաշվարկային փաստաթուղթը մինչև ապրանքի մատակարարումը։ Ի դեպ, այս տարվա սեպտեմբերի մեկից ՀԴՄ կտրոնի վրա արտացոլվող տվյալները կսահմանի կառավարությունը, ինչը հնարավորություն կտա առավել ճկուն և արագ արձագանքել անհրաժեշտ փոփոխություններին, իսկ ահա օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի մեկից։ 

Related posts

Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր

Մահվան ելքով պատահար՝ ԶՊՄԿ-ում․ դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են

Կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը. ՄԻՊ