Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ԶՈՒ բարձրագույն սպայակազմի հետ ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Միջոցառմանը մասնակցել են նաև զինծառայողների ընտանիքի անդամները։

Արհեստավարժ սերժանտները հանդիսավորությամբ երդվել են փորձով, գիտելիքով ու նվիրումով ծառայել ի նպաստ ՀՀ բանակի:

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման ընթացքը, շնորհավորել սերժանտներին ու մաղթել պատվով ստանձնել այս առաքելությունը:

Related posts

Պակիստանը բանակցություններ է վարում Քուվեյթի հետ պաշտպանական պակտի ընդլայնման շուրջ. Reuters

Apple-ն առաջ է անցել Nvidia-ից և դարձել աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին