«Զվարթնոց» օդանավակայանում ու մետրոյի որոշ կայարաններում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 16-ին հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և Երևանի մետրոպոլիտենի Բարեկամության, Չարբախի, Շենգավիթի, Մարշալ Բաղրամյան կայարաններում տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Մետրոպոլիտենի մյուս կայարաններում տեղազննման աշխատանքները շարունակվում են։

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է