«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին` ժամը 19։19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ականապատված է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։

Related posts

Փրկարարները վիրավոր անգղի են փրկել

Անի համայնքի օրը՝ ձեռքբերումներով ու խելահեղ տրամադրությամբ

Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ