Զինծառայողի մահվան փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել

Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ինչպես արդեն հայտնել ենք՝ հղում անելով ՊՆ հաղորդագրությանը, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով»,- 1lurer-ին ասաց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Related posts

Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն 2026. World Travel Awards

Առաջիկա օրերին կարգելվեն անօրինական բողոքի ցույցերը. Մակրոն

Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրյա 30-ից ավելի քաղաքացիներ թրաֆիքինգի են ենթարկվել․ կա կալանավորված