Զեմանը Չեխիայի 103 քաղաքացու թույլ է տվել միանալ Ուկրաինայի զինված ուժերին․ ԶԼՄ-ներ

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հանրապետության 103 քաղաքացու թույլատրել է միանալ Ուկրաինայի զինված ուժերին։ Այդ մասին չորեքշաբթի հայտնել է ČTK լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Փաստաթուղթը պետք է ստորագրի նաև հանրապետության վարչապետ Պետրո Ֆիալան։ Չեխիայի օրենսդրությունն արգելում է քաղաքացիներին՝ ծառայել օտարերկրյա ռազմական կամ կիսառազմական ստորաբաժանումներում՝ առանց պետության ղեկավարի համաձայնության։ Այս պահանջը վերաբերում է նաև հանրապետությունում կացության թույլտվություն ունեցող օտարերկրացիներին։

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը