Զելենսկին հայտարարել է խաղաղ բանակցությունների վերագործարկման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է խաղաղ բանակցությունների գործընթացի վերագործարկման մասին։ Նրա խոսքով՝ վաղը Թուրքիայում նախատեսված են հանդիպումներ, որտեղ Ուկրաինան իր գործընկերներին կներկայացնի պատրաստված առաջարկները։

Զելենսկու խոսքով՝ այս շաբաթ կանցկացվեն քննարկումներ մի շարք արտասահմանյան կառավարությունների հետ, ինչպես նաև հանդիպումներ Վերխովնա Ռադայի ղեկավարության և «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորների հետ։

Նա հավելել է, որ պատրաստում է մի քանի հրատապ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք անհրաժեշտ են պետության համար։

Related posts

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար. «Հետք»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ