Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում

Ադրբեջանի Իմիշլիի շրջանում այսօր զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել։ Դրանք ծագել են այն բանից հետո, երբ ոստիկանության մեքենան վրաերթի է ենթարկել դպրոցականների խմբին, ինչի հետևանքով երկու անչափահաս զոհվել է։

Վթարի վայրում հավաքված տեղացիները շրջել են ոստիկանական մեքենան, կոտրել ապակիները, ապա երթով շարժվել դեպ շրջկենտրոն։

Ադրբեջանի ՆԳՆ պնդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը ձերբակալվել են։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ