Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը մեքենայի է բախվել

Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը դեկտեմբերի 27-ին` ժամը 17:00-ի սահմանում, Անի-Աղին հատվածում բախվել է գծերում հայտնված ավտոմեքենայի: Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով էլեկտրագնացքը Գյումրի է ժամանել 1 ժամ ուշացումով, ինչի համար ընկերությունը ներողություն է խնդրում ուղևորներից:

«Բախումը տեղի է ունեցել ինքնակարգավորվող գծանցումում BMW X5 մակնիշի մեքենայի հայտնվելու պատճառով: Վարորդը չի տուժել, ընդունել է, որ ինքն է խախտել ճանապարհային երթևեկության կանոնները»,– նշված է հաղորդագրության մեջ։

 

Related posts

Վարչապետ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին

Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զոհեր

Դատախազությունը պահանջում է ՀՔԾ աշխատակազմի նախկին ղեկավարից հօգուտ պետության բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ