Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքները վերսկսում են իրենց աշխատանքը

Երևան-Գյումրի-Երևան երթուղու ԷՊ2Դ արագընթաց էլեկտրագնացքները, որոնց ուղերթները ժամանակավորապես կասեցվել են տեխնիկական պատճառներով, վերսկսում են իրենց աշխատանքը: Այսուհետ ուղևորները կարող են գնել տոմսերը նաև առցանց:

Չվացուցակն անփոփոխ է. Երևանից արագընթացները կմեկնեն ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի ժամը 09:15-ին, Գյումրիից՝ 17:55-ին:

Related posts

ՔԿՀ ծառայողները բուժքրոջ մոտից հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Վարդենիսի ղեկավար Դավիթ Շահնազարյանը և Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեում են