Երևանում 74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան զանգվածի շենքերից մեկի մոտ 70-ամյա տղամարդը անչափահաս աղջկա է համբուրել և ձեռքով հպվել վերջինիս՝ իրականացնելով սեռական ոտնձգություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շենքերից մեկի բակում քաղաքացիները ոստիկաններին մատնացույց են արել մի տղամարդու, ով սեռական բնույթի գործողություն է կատարել անչափահասի նկատմամբ:

Ոստիկանները պարզել են, որ անչափահասը հանդիսանում է Երևանի բնակիչ 9-ամյա աղջնակ , իսկ նշված տղամարդը՝ Երևանի բնակիչ 74-ամյա Մ. Խ․-ն է։

Related posts

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները հանրապետությունում․ տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը .ՈՒՂԻՂ