Երևանում մեկնարկել է շուրջ 12 հա անտառատնկարկի ծրագիրը

«Այսօր սկսեցինք շուրջ 12 հա անտառատնկարկի ծրագիրը»,- Ֆեյսբուքում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ավելացնելով. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող ծառատունկը տեղանքը հարստացրեց շուրջ 4500 ծառաթփատեսակով, զուգահեռ կառուցվել է 7000 գծամետր երկարությամբ և տարատեսակ անձրևացնող համակարգերով ոռոգման ամբողջովին նոր համակարգ:
Տնկիները ներառում են ճանապարհաեզրն ընդգծող սոսիներ, գիհու տեսակներ, ալբիցիա, փշատենի, թթենի, վայրի պտղատուներ, ինչպես նաև հատուկ ծառատեսակներ՝ անտառտնկարկի ճանապարհամերձ հատվածներում գեղագիտական տեսքը ապահովելու նպատակով՝ ձեռք բերված Երևանի քաղաքապետարանի կողմից»։
Փոխքաղաքապետը նաև տեղեկացրել է, որ ծառատունկի շնորհիվ տարածքը մաքրվել է, ազատվել տարիներ շարունակ կուտակված շինարարական աղբից։
«Մշտադալար և տերևաթափ տնկիները տարածքին կհաղորդեն, բարեկարգ, խնամված տեսք, ինչպես նաև կհարստացնեն տեղանքը թթվածնով»,- համոզված է փոխքաղաքապետը:

Related posts

Գերմանիայից Հայաստան օդային ճանապարհով ներմուծվել են տոհմային երինջներ

Հոկտեմբերի 1-ին ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ

Տնակային խնդիրները՝ դեռ չլուծված