Երևանում կայանալիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2024» միջոցառման կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 3-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1․ 2024 թվականի հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանում կայանալիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2024» միջոցառման կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն hավելվածի։

2․ Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն՝ աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ»:

Related posts

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան

Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ

ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար