Երևանում ավտոմեքենան շրջվել է. տուժած ուղևորները հոսպիտալացվել են

Հունվարի 15-ին, ժամը 10։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոմեքենան շրջվել է․ կան արգելափակված քաղաքացիներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Opel և VAZ-2106 մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած ուղևորներ հոսպիտալացվել են։
Փրկարարները VAZ-2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Related posts

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ

Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն

Այրվել է ավտոմեքենա