Երևանն ու Բաքուն հրադադարի են հասել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ. Կարասին

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Երևանը և Բաքուն հրադադարի են հասել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ:

ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Կարասինն ասել է, որ դրան հնարավոր է եղել հասնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից հետո, ինչպես նաև ՌԴ արտաքին գործերի նախարարության աշխատանքի շնորհիվ:

Կարասինը նաև հավելել է, որ երկու երկրների սահմանին լարվածության սրման համատեքստում շատ աշխատանք կա անելու, քանի որ Հայաստանը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան