Երևանի 4 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 17-23-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ սեպտեմբերի 18-ին և 23-ին,
◾️ Շենգավիթում՝ սեպտեմբերի 21-23-ը,
◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել,
◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել:

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Նոր Նորքում՝ սեպտեմբերի 17-ին, 19-21-ը և 23-ին,
◾️ Արաբկիրում՝ սեպտեմբերի 18-ին, 20-ին և 22-ին,
◾️ Շենգավիթում` սեպտեմբերի 23-ին,
◾️ Կենտրոնում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Related posts

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին