Երևանի մետրոպոլիտենն անդրադարձել է մետրոյում ուղևորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներին

Երևանի մետրոպոլիտենն արձագանքել է այսօր սոցցանցերում մետրոյի ուղևորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներին, որտեղ քաղաքացիներն իրենց դժգոհություններն էին արտահայտում պիկ ժամերին ստեղծված անհարմարություններից։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու մարդկանց աննախադեպ հոսքը՝ մետրոյի ղեկավարությունը համապատասխան վերլուծություններ է կատարում՝ պարզելու ծանրաբեռնվածության պատճառներն ու գտնելու արդյունավետ լուծումներ՝ քաղաքացիներին պատճառված անհարմարությունները հնարավորինս արագ վերացնելու նպատակով։
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք մեր քաղաքացիների ու մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունն ու շնորհակալ ենք ձեր համբերության, ըմբռնման համար»,- ասված է մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ:

Related posts

25 տարի հոգեբանական և սոցիալական աջակցության առաջամարտիկ

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է լինել «Միջին միջանցքի» մաս. ՀՀ վարչապետ