Երևանի գնդի պարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել

Հոկտեմբերի 19-ին Երևանի գնդի պարեկների՝ մայրաքաղաքում մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայությունը հերթական դրական արդյունքն է տվել։ Պարեկային ծառայողների թիրախային միջոցառումների արդյունքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ՝ մոտոցիկլետավարների կողմից անընթեռնելի համարանիշով երթևեկելուց մինչև հոծ գծի վրա մանևրներ։

Կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 143 արձանագրություն, 31 մոտոցիկլետ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Մասնավորապես, հայտնաբերվել են անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով վարելու, առանց վարորդական իրավունքի վկայականի և մոտոցիկլետի հաշվառման համարանիշի նիշը փակելու, ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայականով և առանց սաղավարտի վարելու, ինչպես նաև այլ իրավախախտման դեպքեր։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, զերծ մնալ հաշվառման համարանիշերը փակելուց կամ տեսանելիությունը որևէ եղանակով սահմանափակելուց։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները շարունակական են։

Related posts

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց

Ընտանեկան բռնության դեմ ստորագրահավաքին կարելի է միանալ նաև առցանց